29.10.11


Դիմում Երևանի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՊԱՐՈՆ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
 Հարգելի պարոն Կարապետյան,
 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ` ցանկանում ենք անդրադառնալ այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի հասարակական տրանսպորտի իսպառբացակայությունն ու շենքերի, շինությունների անմատչելիությունը /ներառյալ` սեփական բնակարանները, մշակութային, վարչական և այլ ոլորտի օբյեկտները/:
Մենք տարբերություն չենք դնում հաշմանդամություն ունեցող անձանց ու հասարակության մյուս անդամների միջև, այլ ընդհակառակը` նշված խնդիրները վեր հանելով փորձում ենք նպաստել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ, ներգրավված լինեն հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:
Ավաղ, քանի դեռ լուծված չեն մեր կողմից բարձրացված խնդիրները, այս ամենը հնարավոր չէ:
Նկատի ունենալով, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով /Հայաստանի համար ուժիմեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին/, ՀՀ Սահմանադրությամբ, <<ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանվում են մի շարք սկզբունքներ` հավասարության,խտրականության բացառման, մատչելիության հետ կապված, և համապատասխան պարտավորություններ են նախատեսվումպետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար, և, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտը և կառույցների,ճանապարհների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկականհաստատությունների և աշխատավայրերի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու կապակցությամբ:
Նախաձեռնությանը միացել են նաև մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

No comments:

Post a Comment