31.12.11

"Օգնություն եվ Իրավունք" ՀԿ-ը շնորհավորում է բոլորի Ամանորը եվ Սուրբ Ծնունդը 
Թող Նոր տարին իր հետ բերի բարրօրություն եվ հաջողություն բոլոր հայ ընտանիքներին,բերի սեր եվ երջանկություն,առողջություն եվ խաղաղություն

3.12.11


«Լինե՛նք ուշադիր» նախաձեռնության ուղղորդող խորհուրդները չտեսնողներին օգնելու վերաբերյալ

«Լինե՛նք ուշադիր» նախաձեռնությունը հրապարակել է մի շարք ուղղորդող խորհուրդներ տեսողական խնդիրներ ունեցողների հետ շփվելու և հատկապես կարիքի դեպքում նրանց օգնելու վերաբերյալ: Ստորև ներկայացնում եմ դրանք:

«Լինե՛նք ուշադիր» նախաձեռնություն

Տեսողական խնդիրներ ունեցող մարդը հասարակության լիարժեք անդամ է: Պետք չէ խուսափել նրանից, խղճալ կամ թերագնահատել նրան, վերաբերվել որպես ուրիշ խմբի պատկանող անհատի կամ դրսևորել գերխնամք:
Եթե ուզում եք փոխել Ձեր վերաբերմունքը և լինել ավելի ուշադիր, սակայն չգիտեք, թե ինչպես, Ձեզ կարող են օգնել հետևյալ ուղղորդող խորհուրդները՝

  • Մի՛ վախեցեք և մի՛ խուսափեք տեսողական խնդիրներ ունեցող մարդուց և ոչ էլ նրա ձեռնափայտից: Ձեռնափայտը պարզապես ծառայում է որպես կողմնորոշիչ միջոց:
  • Եթե մեքենա եք վարում և տեսնում եք հոծ գիծն անցնող ձեռնափայտով անցորդի, կանգնեցրե՛ք մեքենան և սպասե՛ք մինչև նա կանցնի ճանապարհը:
  • Եթե անցորդ եք և նկատում եք, որ տեսողական խնդիր ունեցող ինչ-որանցորդ Ձեր օգնության կարիքն ունի, քաղաքավարի և հանգիստ տոնով առաջարկեք Ձեր օգնությունը:
  • Մի՛ խղճացեք այն մարդուն, ում չեք ճանաչում, այլ պարզապես օգնեք, եթե դրա կարիքը կա:
  • Գերխնամք մի՛ ցուցաբերեք, այն կարող է վիրավորական և անտեղի լինել:
  • Մի՛ վախեցեք լինել ուշադիր և ձեռք մեկնել նրան, ով դրա կարիքն ունի:


Չլինե՛նք անուշադիր ու անտարբեր


Աշխարհին հայտնի են այնպիսի տաղանդավոր մարդիկ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը (երաժիշտ), Ստիվի Ուանդերը (երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, հասարակական գործիչ), Հելեն Քելլերը (գրող, հասարակական գործիչ), Ավասին (Արմենակ Մարկոսյան (երաժիշտ)), Անդրեա Բոչելլի (երաժիշտ), Խոակին Ռոդրիգո (երգահան), Խոսե Ֆեսիլյանո (երգահան, երգիչ, կիթառահար), Ջորջ Շիրինգ (դաշնակահար), Ջեֆ Հեյլի (կիթառահար, ջազ-վոկալիստ) և այլք, ովքեր ունեցել են տեսողական խնդիրներ: Նրանք կատարել են իրենց ներդրումը համաշխարհային արվեստում և պարզապես փորձել են ինչ-որ բան տալ այս աշխարհին:

Հելեն Ադամս Քելլեր (1880-1968) - Կույր և խուլ ամերիկացի գրող, հասարակական գործիչ: 20-րդ դարի կեսերին ակտիվորեն պայքարում էր սոցիալական և քաղաքական անհավասարությունների դեմ: Նա ելույթ էր ունենում Կոնգրեսի առջև՝ պահանջելով պաշտպանել տեսողական խնդիրներ ունեցող անձանց շահերը: Դառնալով Կույրերի Ամերիկյան Ֆեդերացիայի անդամ` նա մասնակցում էր բազմաթիվ ծրագրերի, որոնք ուղղված էին կույր մարդկանց խնդիրների մասին տեղեկատվությանն ու աջակցության բարձրացմանը: Ահռելի ջանքի և անկոտրում կամքի միջոցով Քելլերը դարձավ աշխարհահռչակ ակտիվիստ, ով մարտնչում էր այլոց կյանքերի բարելավման համար:

Ռեյ Չարլզ Ռոբինսոն (1930-2004) - Ամերիկացի կույր երաժիշտ: Աշխարհում ջազ, սոուլ, ռիթմ-էնդ-բլյուզ ոճերի երաժշտության մեծագույն կատարողներից, ավելի քան 70 ձայներիզների հեղինակ: Արժանացել է «Գրեմմիի» 17 մրցանակների, Արվեստների ազգային մեդալի :
Նա ասել է. «Երաժշտությունը աշխարհում եղել է շատ վաղուց և կլինի ինձանից հետո: Ես միայն փորձում էի թողնել իմ հետքը, ինչ-որ լավ բան անել երաժշտության մեջ»: «Ես հավերժ չեմ ապրելու: Ես դա լավ եմ հասկանում: Հարցը նրանում չէ, թե որքան երկար ես կապրեմ, այլ` որքան գեղեցիկ կլինի իմ կյանքը»:

Ստիվի Ուանդեր (Ստիվլենդ Հարդվեյ Ջադկինս (1950)) – Ամերիկացի կույր երգիչ, երգահան, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, հասարակական գործիչ, ով մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երաժշտության վրա: Արժանացել է «Գրեմմիի» 25 մրցանակների: Աշխարհում ամենահայտնի վոկալիստներից է, դասական սոուլի հիմնադիրներից: Թողարկել է ավելի քան 30 ձայներիզ:

Խոակին Ռոդրիգո (1901-1999) – Իսպանացի երգահան, 20-րդ դարի իսպանական երաժշտության հայտնի գործիչներից: Արդեն մանկության տարիներից երաժշտությունը դառնում է նրա կյանքի բովանդակությունը, շփման միջոցը: «Արանխուելյան կոնցերտը» նրան մեծ ճանաչում է բերում: Ռոդրիգոն իսպանական երաժշտության պատմության աշխատությունների հեղինակ է: Նա եղել է Սալամանյան համալսարանի դոկտոր, Սան-Ֆերնանդոյի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիայի անդամ, Մադրիդի համալսարանի ամբիոններից մեկի վարիչ:


Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է, իսկ դեկտեմբերի 3-ը` Հաշմանդամների միջազգային օրը . հիշե՛նք այս օրերը, բայց լինենք ուշադիր ամեն օր:


«Լինե՛նք ուշադիր» նախաձեռնությունն իրականացնում է  «Ուշադրության փոքրիկ քայլեր» ծրագիրը:
Հարցերի ու առաջարկությունների համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով՝
հեռ.՝ 055-334-771 (Անուշիկ Թոռչյան)
էլ.հասցե՝ anushiktorchyan@gmail.com

«Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառում. գինու կույր համտեսում | Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԿ (SUPPORT AND RIGHTS NGO)

Օգնություն եվ Իրավունք Հկ-ի նպատակն ու խնդիրներն են
1.Իրավական,սոցիալական,բժշկական,ֆինանսական,նյութատեխնիկական,բարոյահոգեբանական եվ այլ oգնություն ցուցաբերել
.հաշմանդամներին
.կարիքավոր ընտանիքներին
.կենսաթոշակառուներին
.պատերազմի վետերաններին
.միայնակ մայրերին
.կարիքավոր երեխաներին եվ ուսանողներին
.հատուկ դպրոցներին
.ծերանոցներին եվ մանկատներին
.այլ կարիքավորներին…
Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակների ու խնդիրների արդյունավետ իրականացման համար կարող է կազմակերպել սեմինարներ,հանդիպումներ,կոնֆերանսներ,կլոր սեղաններ,բարեգործական տարբեր միջոցառումներ եվ կատարել այլ աշխատանքներ:
Իր առջեվ դրված խնդիրների լուծման եվ իրագործման համար կարող է համագործակցել ինչպես ՀՀ պետական եվ ոչ պետական մարմինների,միջազգային եվ այլ հասարակական կազմակերպությունների եվ հիմնարկ-ձեռնարկությունների,այնպես էլ անհատ անձանց հետ:

Այսօր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց միջազգային օրն է | Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այսօր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց միջազգային օրն է | Լուրեր Հայաստանից - NEWS.am