SUPPORT AND RIGHTS NGO(ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԿ)
1.12.14
ՊՆ և ԶՈՒ ԳՇ Տեղեկատվություն Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն
2013-05-17
«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:
Ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ, դասընթացներ են իրականացվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Վարժանք-պարապմունքները անցկացվում են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետների կողմից: Դասընթացներին մասնակցում են նաև դպրոցների զինղեկներն ու հոգեբանները, ինչպես նաև զինկոմիսարիատների աշխատակիցները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև դասընթացներին մասնակցած երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:http://www.mil.am/1368784615#.UZabN_nZPwY.facebook
15.11.13
17.7.13
18.10.12
Subscribe to:
Posts (Atom)